ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում։

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը` այդ տարածքներում ադրբեջանական զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը, որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են: Արոտավայրերը ՀՀ իրավասու մարմինների օրինական թույլտվությամբ հատկացված են մարդկանց:

Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:

Փաստահավաք աշխատանքներին ներկա էր նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, ով հավաստեց, որ օրը 2 անգամ նմուշառում է արվում ու այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Այցի ընթացքում համագործակցության կարևոր հարցեր են քննարկվել Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիս համայնքի ղեկավարի, ինչպես նաև Ջրային կոմիտեի ղեկավարի հետ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: