ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր: Ուխտավորները վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում ռուս խաղաղապահները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել սրբավայրը:

«Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին, ովքեր ուղեկցում են մեզ: Այս օրը տոն է, և մենք բոլորս այստեղ ենք՝ աղոթելու Աստծուն»,- ասել է Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: