ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը՝ մեր հարևանությամբ. շատ անելիք, զրո գործողություն

Մարտի 27-ին Չինաստանի և Իրանի միջև կնքվեց երակարաժամկետ երկկողմ համաձայնագիր: Վերջինս բավական խոշորամասշտաբ է ոչ միայն իր ժամկետներով, այլև՝ համագործակցության ընդրգկված ոլորտներով և նշված երկու երկրների երկկողմ, լայն տարածաշրջանի և յուրաքանչյուրի համար՝ աշխարհաքաղաքական ծանր կշռով:

 

Համաձայնագրի մասին

Չինաստանի և Իրանի արտգործնախարարների մեջև մարտի 27-ին կնքված համաձայանգիրն առաջիկա 25 տարիների համար նախատեսում է Չինաստանի կողմից իրանական տնտեսությունում 400 մլրդ դոլարի ներդրում:

Պայմանագրի բովանդականության մասին ինֆորմացիան շատ հպանցիկ է ներկայացված, այդ թվում ինչի պատճառով այն Իրանում արաժանացավ նաև քննադատությունների: Իրանի իշխանությունները, համաձայնագրի կնքմանն ընդառաջ խոստանում էին, որ հանրությունը տեղյակ կլինի բոլոր դետալներին:

Հայտնի է, որ համաձայնագիրը ենթադրելու է համագործակցություն տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ատոմային էներգետիկայի, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների,  ինչպես նաև այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են՝ ռազմականն ու հետախուզությունը (ռազմական նշանակության տեխնոլոգիաների փոխանակություն):

Համաձայնագիրը, կողմերի գնահատականներով,  կնպտասի երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի տնտեսությունների համար ծաղկման խթան կհանդիսանա:

Պայմանագիրը, որոշ շրջանակների կողմից, ստացավ անգամ «դարի համաձայնագիր» անվանումը:

 

Ծանոթ իրավիճակ…

Չինաստանի և Իրանի միջև այսօրինակ լայնամասշտաբ տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հավանականության շուրջ առաջին զարգացումներին չենք ականատես լինում: Ըստ էության, մարտի 27-ի համաձայնագիրն ավելի վաղ եղած քննարկումների ու բանակցությունների ամրագրումն է:

Դեռևս 2016թ.-ին Իրանում ձևավորվել էին չինական աննախադեպ ներդրումների ներհոսքի մեծ սպասումներ: Այսօրվա համաձայնագրի շուրջ աշխատանքներն սկսվեցին հենց  այդ ժամանակ՝ Օբամայի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո: Իրանական սպասելիքների նկատմամբ բուռն ոգևորությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ընդմիջվեց, արդեն Թրամփի որոշմամբ Միջուկային գործարքից Միացյալ Նահանգների միակողմանիորեն դուրս գալով և Իրանի նկատմամբ ուղղակի և Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեջ գտնվող այլ երկրների և  սուբյեկտների նկատմամբ՝ անուղղակի  նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո: Չինական սպասված փողը ոչ միայն չմտավ Իրան, այլև կրճատվեց Չինաստան-Իրան առևտրաշրջանառությունը:

Այսպես, Չինաստանի Առևտրի նախարարության տվյալներով, եթե 2017թ.-ին երկու երկրների առևտրաշրրջանառությունը կազմել է 37,18 մլդր դոլար, ապա 2018-ին այդ ցուցանիշը դարձել է 35,13 մլրդ դոլար, 2019թ.-ին՝ 23,3 մլրդ և 2021թ.-ին՝ 14,91 մլրդ դոլար: Երկկողմ առևտրաշրջանառության կրճատումն ակնհայտ է:

Միևնույն ժամանակ, Չինաստանը վերջին հինգ տարիների ընթացքում մեծացրել է իրանական նավթի գնման մակադրակը՝ դառնալով այս ոլորտում Իրանի առաջին գործընկերը: 2021 թ. հունվարին և  փետրվարին Չինաստանի կողմից ձեռքբերված իրանական նավթը հասել է ռեկորդային մակարդակի: Refinitiv Oil Research-ի տվյալներով վերջին 14 ամիսներին Չինաստանը ներկրել է 17,8 մլն տոննա իրանական նավթ:

Եվ այնուամենայնիվ, համաձայնագիրն արդեն փաստ է և նախորդիվ ներկայացվածը չի նվազեցնում կողմերից յուրաքանչյուրի սպասելիքները սպասվող համագործակցությունից:

Փորձենք ներկայացնել դրանք առանձին:

 

Չինաստան. Տնտեսական ընդարձակո՞ւմ, թե՞ գեոպոլիտիկա

 

Չինաստանի համար գերակա է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրա համատեքստում ենթակառուցվածքային բոլոր հնարավոր նախաձեռնությունները: Այդ իմաստով Հարավային Կովկասն, անշուշտ, Չինաստանի հատուկ ուշադրության կենտրոնում է: Հատկապես կարևորվում է Կասպից ծովը Սև ծովին միացնող ուղին, այդ թվում՝ Իրան-Հայաստան-Վրաստան երթուղին: Չինաստանի համար կարևոր ենթակառուցվածք է նաև Բաքու- Թբիլիսի –Կարս երթուղին: Այս ամենի շուրջ չինական հետաքրություններն ակտիվացել են հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից հետո, տարածաշրջանային ներկայիս վերաձևակերպումների համատեքստում: Խոսքը վերաբերում է նաև Նախիջևանը Ադրբեջանին կապող երթուղուն, ինչի շուրջ ադրբեջանական կողմից նախաձեռնողական ակտիվություն արդեն իսկ նկատվում է:

Մյուս կողմից, ընդդեմ «ընդհանուր հակառակորդի»՝ Միացյալ Նահանգների դեմ պայքարը կարող է լինել համաշխարհային առաջատար տնտեսության հավակնություններ ունեցող Չինաստանի ակտիվացումը Իրանի հետ հարաբերություններում:

Միևնույն ժամանակ, Պեկինը կփորձի հնարավորինս զգուշավոր լինել Հարավային Կովկասում՝ պայմանավորված ներկայումս այս տարածաշրջանում ՌԴ դերակատարության աճով և կրկին համընդհանուր հակառակորդի դեմ պայքարում այս պահին համախոհ ՌԴ-ի մոտ անհանգստություններ չառաջացնելու կարևորությամբ:

Այս ամենից զատ Չինաստանի համար մեծ նշանակություն ունի նաև իրանական զեղչված նավթի ձեռքբերման ծավալների մեծացումը:

 

Իրան. տնտեսության ապաարգելափակում

Իրանի շահագրգռությունը մի փոքր ավելի նեղ է, ի տարբերություն Չինաստանի: Տարիներ ի վեր գտնվելով ամերիկյան պատժամիջոցների տնտեսական հետևանքների ազդեցության ներքո, Իրանը դրանք շրջանցելու և հետևանքները մեղմելու ջատագով է:

Չինաստանի հետ երակարաժամկետ, առաջին հայացքից առավելապես տնտեսական բնույթի համաձայանգրի կնքումը կարող էր դիտարկվել ազդակ Միացյալ Նահանգներին, դադարեցնելու պատժամիջոցների կիրառումը: Փորձագիտական լայն շրջանակներն անգամ մարտի 27-ը դիտարկում են Բայդենի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային գործարքի բանակցություններին վերադարձի և արդեն իսկ որոշ պատժամիջոցների չեղարկման նախադրյալ: Ի դեպ, Չինաստանն ինքը բավական շահագրգիռ է իրանյան պատժամիջոցների չեղարկմանը, քանի որ դրանց անուղղակի հետևանքներին ենթարկվողներից էր, ընդհուպ մինչև Hauwei ընկերության հիմնադրի աղջկա տնային կալանքը Կանադայում: Չինաստանի շահագրգռությունն իրանական պատժամիջոցների չեղարկման, իհարկե, նաև պայմանավորված  է իրանական նավթի գործոնով:

Բացի սա Իրանի համար ևս 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում սպասվող փոփոխություններից դուրս չմնալու անհրաժեշտություն կա: Չինաստանի հետ համագործակցության հաստատումը, որն ըստ էության ամրապնդում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում  Իրանի դերատակարությունը, վերջինիս համար կարևոր էր՝ Ադրբեջանի և Թուրքիայի ենթակառուցվածքներով իրեն չշրջանցելու տեսանկյունից:  Այսինքն, այդ նախաձեռնությունում դերի մեծացումը ամրապնդում է նաև Իրանի դերակատարությունը տարածշրջանում:

Այս ուղղությամբ, Իրանն ակտիվ է ոչ միայն Չինաստանի հետ համագործակցությամբ: Հիշենք, որ այս տարվա փետրվարին, Մոսկվա կատարած այցից հետո Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր ԵԱՏՄ հետ մշտական անդամակցության շուրջ բանակցությունների առաջիկա մեկնարկի մասին:

Վերջերս էլ Իրանի նախագահի կողմից ամերիկյան պատժամիջոցների ամբողջական չեղարկման հավանականության մասին արված հայտարարությունը, որը ևս տարածաշրջանային համագործակցության մեսիջ կարելի է ընկալել:

 

Հայաստան. շատ անելիք, զրո գործողություն

Չինաստան-Իրան համագործակցությունը մեկն է տարածաշրջանային կտրուկ փոփոխություններից, որոնք հնարավոր հեռանկարների պատուհան են բացում նաև Հայաստանի համար:

Այս նախագծի ներքո Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի համար: Բավական է առանձնացնել միայն մեկ դրվագ, այն է՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Իրան- Հայաստան- Վրաստան-ապա՝ Սև ծով ելք ապահովող երթուղին: Վերջինիս կողմից ազդակները քիչ չեն. թեկուզ հենց միայն Հայաստանում Չինաստանի դեսպանատունը՝ Եվրոպայում ամենամեծը, կամ մեծերից մեկը:

Մյուս կողմից Իրանից  եկող ազդակները, այդ թվում՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների նոր հարթություն անցում կատարելու մասին: Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, Իրանի հետ ԵԱՏՄ ցամաքային միակ սահման ունեցողը: Այս ամենից զատ, Հայաստանը Իրան- ԵԱՏՄ համագործակցության բանակցությունների միջնորդի դերակատարություն ստանձնած և հաջողությամբ այն իրագործողն էր: 2018թ.-ին Իրան- ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կայացման գործում՝ դերակատար: Այսօր արդեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ԵԱՏՄ մշտական անդամակցության հավանականության մասին հայտարարությունից հետո Հայաստանն արդեն իսկ պետք է հանդես գար նախաձեռնողականությամբ: Մինչդեռ այդպիսիք այսօրվա քաղաքական իշխանության կողմից չեն երևում:

Տարածաշրջանում Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամության ազդակներ այս տարվա մարտին հնչեցրեց նաև Հնդկաստանը՝ Իրանում իր դեսպանի միջոցով: Խոսքը դեսպանի կողմից մատնանշված իրանական Չաբահար նավահանգիստը Հայաստանի տարածքով Եվրասիային ու Հելսինկիին միացնելու նպատակների մասին է: Այս ուղղությամբ ևս պատասխան ազդակ Հայաստանի կողմից չի երևում...

Փոխարենը, տարածաշրջանային վճռորոշ այս իրավիճակում Հայատանը բուռն ներքաղաքական պրոցեսում է: Իշխանությունն այս զարգացումներում հստակ ցուցադրեց իր համար առաջնային՝ վերարտադրման հարցը, այդ ազդակը հղելով ինչպես դեպի սեփական հանրություն, այնպես էլ՝ դեպի գործընկերներ…

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ
17 C°
 
19°  11° 
24.03.2023
20°  11° 
25.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։