ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են»․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում «վերջին 30 տարվա ընթացքում ամենալուրջ ժամանակներն են», հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Որքան մեծ են մարտահրավերները, այնքան մեծ է հաղորդակցության անհրաժեշտությունը։ Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենալուրջն են վերջին 30 տարիների ընթացքում», - ասել է Մաասը Պոտսդամի հանդիպումների 25-րդ համաժողովի իր տեսաուղերձում։

Նա հիշեցրել է Բեռլինի և Մոսկվայի «քաղաքական հակասությունները», որոնք վերաբերում են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի գնահատմանը, Ուկրաինայի սահմանին առկա իրավիճակին և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեությանը։

«Պոտսդամի հանդիպումներ» ռուս-գերմանական խորհրդաժողովն անցկացվում է Գորչակի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամների կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: