ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Սահմանային միջադեպը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական- դիվանագիտական մեթոդներով. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը:

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հատուկ շեշտվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն:

«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետևյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը և խորհրդատվության տրամադրումը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
18.09.2021
17°  30° 
19.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: