ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27,771.86 դրամ ԱՐԾԱԹ - 367.93 դրամ ՊԼԱՏԻՆ - 15,344.69 դրամ

ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում. Քոչարյան

Առաջին հերթին դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձեւով վարվել, եթե քո քաղաքականությամբ, քո քայլերով, քո հայտարարություններով դու այդպիսի տպաբվորություն ես թողնում, դու անընդհատ ունենալու ես նման խնդիրներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին, փոխանցում է News.am

«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, ճնշումներ գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար: ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում: Այո, առաջին հերթին պետք է նաեւ բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց կրկնում եմ, եթե ՌԴ-ի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում: Սա է իրավիճակը»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.11.2021
17°  30° 
29.11.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: