ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Կրակելու հրաման տալիս է ոչ թե քաղաքական, այլ ռազմական ղեկավարությունը. ԳՇ պետի տեղակալ

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ՀՀ պետական տարածքում գտնվող Ադրբեջանի զինծառայողների ուղղությամբ չկրակելու հրաման չի տվել, կրակելու-չկրակելու որոշում է կայացնում ՀՀ ռազմական ղեկավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Քաղաքական ղեկավարությունը այդպիսի հրաման չի տալիս։ Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման ուղղությունները, պայմանները։ Իսկ կրակելու կամ չկրակելու հարցը քննարկում և որոշումը կայացնում ենք մենք»,- ասաց Ասրյանը։

Հարցին՝ թե որ դեպքում կլինի կրակելու հրաման, Ասրյանը պատասխանեց, որ եթե լինեն համապատասխան նախանշաններ, որ հակառակորդը արդեն իսկ ձգտում է իր պայմանները թելադրել, միանշանակ կկիրառվի ռազմական ուժ, զենք և կոչնչացվեն ՀՀ պետական տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողները։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
31.07.2021
17°  30° 
01.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: