ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

ՄԻԵԴ-ը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների գործով Հայաստանի դիմումը

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը:

«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, այն այժմ քննվում է: Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել», - ասել է նա:

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել դիմում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու։ Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
21.09.2021
17°  30° 
22.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: