ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգուն հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Ուրբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկել են առկա բոլոր սուր խնդիրները: Հանդիպման մասին լուրը տարածել է «ՌԻԱ նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Արցախում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և , իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները»,-ասել է Շոյգուն:

«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր ուղղությունները, որոնք, իմ կարծիքով, շատ հաջող զարգանում են»,-իր հերթին նկատել է Հարությունյանը, փոխանցում է Panorama-ն։

Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել, որ Ռուսաստանը և Հայաստանը ուժեղացնում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում:

«Մեր զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծման, ինչպես նաև հավաքական անվտանգության Կովկասօ տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը հաջողությամբ իրականացվում են: Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչն է նաև Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, ինչը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ: «Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ողջ հանրապետությունը, և որ դուք այսօրը հնարավորություն գտաք գալ Մոսկվա: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,-ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ հայկական բարձր մակարդակի ռազմական պատվիրակություններն ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի ՊՆ նշանակալից իրադարձություններին: «Ուրախ կլինենք տեսնել ձեզ Մոսկվայի IX միջազգային անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա հունիսին»,-ասել է նա:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Միջազգային բանակային խաղերին և «Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին»,-նշել է Շոյգուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: