ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում կդատեն լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացուն

Իրանում 2020 թվականի մայիսին լրտեսության և «իրանական քաղաքական համակարգի դեմ քարոզչության» կասկածանքով ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացի Բենջաման Բրիերի գործը կփոխանցվի հեղափոխական դատարանի քննությանը: Այս մասին հայտնել է Բրիերի փաստաբան Սեյիդ Դեքհանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հետաքննության ավարտից հետո դատախազությունը հաստատել է մեղադրանքները, և դատախազը մեղադրական եզրակացություն է պատրաստում, որից հետո գործը կփոխանցվի հեղափոխական դատարան՝ հետագա դատավարության համար»,- ասել է փաստաբանը: 

Agence France Press գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի քաղաքացին ներկայում գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքի բանտում:

Իրանում լրտեսությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն և պատժվում է մահապատժով, իսկ «քաղաքական համակարգի դեմ քարոզչության» համար կարող է սպառնալ երեք ամսից մինչև մեկ տարվա ազատազրկում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: