ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 398,99 դրամ ԱՐԾԱԹ - 373,13 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 768,6 դրամ

Իսրայելը նոր նախագահ ունի

Իսրայելում պետության նոր ղեկավար են ընտրել։ Երկրի 11-րդ նախագահ է դարձել Իցհակ Հերցոգը։ Նա ընտրվել է Քնեսեթի լիագումար նիստում գաղտնի քվեարկության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Գաալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:

Իսրայելի գործող նախագահ Ռյուվեն Ռիվլինը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականի հուլիսի 9-ին։

Ընտրություններում Հերցոգի միակ մրցակիցը եղել է հասարակական գործիչ Միրիամ Պերեցը։

Հերցոգը Իսրայելի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է, նախկինում գլխավորել է «Ավոդա» կուսակցությունը, իսկ այժմ Հրեական գործակալության նախագահն է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Twitter-ի իր էջում շնորհավորել է Հերցոգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.01.2022
17°  30° 
28.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։