ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Փափուկ բարձեր» Թուրքիայից. հերթական իմիտացիան բազմաքայլ կոմբինացիայում

Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը նկատելիորեն թուլացել է, ավելին Անկարան փորձում է հանդես գալ կառուցողական դիրքերից: Ուշագրավ է, որ Անկարայի հռետորաբանության փոփոխությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին:

Անկարայի հրաժարվելը Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անվերապահ աջակցության հռետորաբանությունից, Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելուց պայմանավորված է մի շարք գործոններով:

Հունիսի 14-ին նախատեսվում է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը, որին էրդողանը մեծ կարևորություն է տալիս:  Հանդիպումը որոշիչ է լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք այսօր բավականին լուրջ ճգնաժամ են ապրում: Թուրքիան այս հանդիպմանն ընդառաջ փորձում է հարևան տարածաշրջաններում փոխել իր ապակառուցողական ձեռագիրը կամ առնվազն դրա իմիտացիա ստեղծել: Այս համատեքստում Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը բացառություն չեն:

Սակայն Անկարայի հռետորաբանության փոփոխությունը միայն ամերիկյան կողմին սիրաշահելու նպատակ չի հետապնդում:

Չնայած բոլոր գործոններին՝ պետք է հստակ արձանագրենք, որ փոփոխությունը ոչ թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության, այլ ուղղակի հռետորաբանության մեջ, այն էլ վստահաբար ժամանակավորապես: Թուրքիան հողի վրա շարունակում է Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, որի մասին է վկայում այդ թվում նաև թուրք-ադրբեջանական բավականին ակտիվ երկկողմ օրակարգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: