ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի, քանի որ հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության համար: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,-ասել է Ղազախստանի նախագահը: -Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին:

Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ, այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար Ղազախստան այցը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին: Ինչպես նշեցիք՝ մեր ժողովուրդները, իսկ վերջին տարիներին նաև՝ պետություններն ունեն խոր և դեպի հեռավոր անցյալը գնացող հարաբերություններ:

Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ...Կցանկանայի, համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները խոսել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով: Քննարկումների առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: