ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 690,28 դրամ ԱՐԾԱԹ - 402,98 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 650,86 դրամ

Լեռնային Ղարաբաղի հետ կառուցվել էր ասիմետրիկ կոնֆեդերացիա. Ռոբերտ Քոչարյան

Մենք չէինք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև, համենայն դեպս, իմ նախագահության շրջանում դա կնշանակեր պատերազմի սկիզբ։ Բայց փաստացի մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի կառուցենք ԼՂ-ի հետ ասիմետրիկ կոնֆեդերացիա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ, փոխանցում է News.am-ը:

«Մենք ինտեգրում էինք ամեն ինչ։ Ղարաբաղն ուներ իր խորհրդարանն ու պետկառույցները։ Բայց ամեն ինչ միասնական էր։ Դա նշանակում էր, որ կառուցում էինք մի երկիր։ Կային որոշ հարցեր, որոնց վերաբերյալ միշտ զգուշություն էինք ցուցաբերում, որպեսզի պատերազմ չսադրենք։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ իշխանության չգային, ևս 30 տարի մենք կարող էինք բանակցություններ վարել»,- նշել է Քոչարյանը։

Նա փաստել է, որ Բաքուն հրաժարվեց նախկին ԼՂԻՄ-ը վերադարձնելու գաղափարից՝ հասկանալով, որ հայերը միջանցքը, միևնույն է, չեն տա։ Բայց հույս ունեին, որ երբևէ կկարողանան վերադարձնել տարածքները։ «Ճիշտ բանակցություններն այն էին, որպեսզի նրանք հույսը չկորցնեին։ Որովհետև այդ ժամանակ պատերազմից բացի այլ ճանապարհ չէր լինի։ Ի՞նչ արեցին իշխանությունները։ Բանակցությունները մտցրին փակուղի։ Ասում էին մի բան, վաղն՝ ուրիշ բան։ Բոլորին ստում էին։ Ստեղծեցին իրավիճակ, որ ոչ Ադրբեջանը, ոչ միջնորդները չէին հասկանում, թե ինչ են ուզում իրենք։ Հետո հայտարարեցին, թե Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հետո ասացին, որ բանակցություններն իրենց չեն հետաքրքրում, իրենք ամեն ինչ որոշել էին, հետաքրքրում է միայն անվտանգությունը, ընդ որում՝ դա ասում էր նաև Ղարաբաղի նախագահը։ Պոպուլիստական հայտարարություններ։ Սկսեցին խոսել հարավում խոշոր նախագծերի, ճանապարհների, բնակեցման մասին։

Երդմնակալություն արեցին Շուշիում. սա նույնքան զգայուն թեմա է նրանց համար, ինչպես և մեզ համար։ Ասես անընդհատ շիկացնում էին։ Ասում էին՝ հույս չունենաք, որ բանակցություններով ինչ-որ բանի կհասնեք։ Դու կարող ես քեզ այդպես պահել, եթե ոչ թե 3 մլն բնակչություն ունես, այլ 50 մլն, իսկ հակառակորդդ՝ 3-4 մլն։ Ներկա իրավիճակում դա հիմարություն էր։ Ճնշում էին նրանց ազգային արժանապատվության վրա։ Ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմն անխուսափելի դառնա։ Եվ ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմում պարտվեն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: