ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

© Valery Sharifulin/TASS

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համակարգված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, բայց այժմ արժե կենտրոնանալ ոչ թե այս, այլ` տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձի վրա, «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Այսօր»-ը:

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Սա վերջնականապես համաձայնեցվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին՝ անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում: Հավաստիացնում եմ, մի երկու տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: