ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,591.5 դրամ ԱՐԾԱԹ - 400.99 դրամ ՊԼԱՏԻՆ - 16,746.57 դրամ

Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Արցախում տիրող իրավիճակը

Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար», - ասել է Մակրոնը: «Մենք գիտենք մեր տարաձայնությունների մասին, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսության գնալ», - նշել է Ֆրանսիայի նախագահը: «Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - հայտարարել է նա: Մակրոնը նաև հայտնել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու վարքագծի կանոնները դաշնակիցների միջև հարաբերություններում», փոխանցում է News.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: