ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Սյունիքի ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինված ծառայողներ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուղադրումով են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:

Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:

Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանական զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ»,- հայտնել է Թաթոյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
02.08.2021
17°  30° 
03.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: