ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու․ Ռոբերտ Քոչարյան

Ես ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու։ Այս մասին Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է Tert.am-ը:

Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրն այն է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են հինգ տարի ժամկետով։ «Չորս տարի վեց ամիս անց Ադրբեջանը կարող է հրաժարվել և դրանք Արցախից հանելու պահանջ ներկայացնել, և սա մեծ անորոշություն է ստեղծում։ Առաջին հերթին պետք է կարողանանք այս հարցի կարգավորումն ստանալ և հավաստիացումը, որ դա այդպես չի լինելու, քանի որ սա մեծ անորոշություն է ստեղծում ընդհանրապես Ղարաբաղի ապագայի հետ կապված»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյան վստահություն հայտնեց, որ այստեղ կարող ենք ինչ–որ բան տեղից շարժել։ «Բայց շատ թույլ վիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ, և ես բանակի ուժեղացումը, վերականգնումն ուղղակի կապում եմ այս բանակցային վիճակի հետ։ Այսօր շատ թույլ վիճակում ենք, այդ հանդիպումներում կադրերի վրա դուք տեսնում էիք հայկական կողմի վիճակը և Ադրբեջանի կողմի վիճակը»,– ասաց նա։

Խոսելով ատոմակայանից՝ նա նշեց, որ հասկանում է ատոմակայանի կարևորությունը, նշանակությունը։ «98 թվականներին, երբ երեկոյան ինձ ասացին, թե ինչ աշխատավարձ է ստանում ատոմակայանի դիսպետչերը, այդ գիշեր ես չքնեցի, հաջորդ օրը սաղ փոխեցինք։ Այսինքն՝ լրջագույն կառույց և ինչպե՞ս է կարելի այդպես վարձատրել մարդկանց, որոնք այդպիսի պատասխանատու գործի վրա են»,–ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: