Ի՞նչ նպատակներ էր հետապնդում Ալիևի և էրդողանի համատեղ այցը Շուշի

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի, այնտեղ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումը նպատակ էին հետապնդում մարսեցնել Արցախում պատերազմի հրահրումը, ռազմական հանցագործությունները, Թուրքիայի միջոցով ահաբեկիչների ներգրավումը, ազդարարել տարածաշրջանում իր ազդեցությունն էլ ավելի մեծացնելու Թուրքիայի հավակնության մասին, ինչպես նաև փորձել նոր կարմիր գծեր սահմանել սպասվող բանակցային գործընթացում:
Չնայած վերջին ամիսներին Թուրքիան իրեն փորձում էր համեմատաբար զուսպ պահել, սակայն իրականում էրդողանը բնավ չի պատրաստվում սահմանափակվել այն ազդեցությամբ, որը ստացել է Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով՝ հատկապես, որ ինքն այդ պատերազմի արդյունքների համար բավականին մեծ ռեսուրս է դրել:
Թուրքիայի այս հավակնությունները Ռուսաստանի համար բավականին խնդրահարույց են: Այն ձեռնոց է նետում ռուսական գերակա ազդեցությանը ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլև ողջ տարածաշրջանում:
Ղարաբաղյան հակամարտության գոտում իր ազդեցության սահմանները փոխելով, Ադրբեջանի վրա իր ազդեցությունն էլ ավելի ամրապնդելով (առկա գործընթացները, ինչպես նաև Շուշիի հռչակագիրն, ի թիվս այլ հարցերի, ամրագրում էր նաև Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության մեծացում)՝ Էրդողանը հավակնում է տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի հետ համագործակցել հավասարության սկզբունքով:
Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ սա չի կարող Ռուսաստանի կողմից հանգիստ ընկալվել՝ հատկապես, որ այսօր Թուրքիան արդեն բավականին կառուցողական երկխոսություն ունի Արևմուտքի հետ և հակված է վերականգնելու իր դաշնակից ԱՄՆ հետ հարաբերությունները, իսկ վերջինս հստակ հայտարարել է Հարավային Կովկասում իր ներգրավվածությունը մեծացնելու մտադրության մասին:
Էրդողանը Շուշիում փորձեց ինչ-որ չափով մեղմել Ռուսաստանի կողմից հնարավոր արձագանքը՝ ռեվերանսներ անելով դեպի Ռուսաստան, սակայն իրական քաղաքականությունը և Թուրքիայի շահերը տարածաշրջանում որևէ կերպ չեն փոխվում օրինակ Պուտինի հասցեին հնչած դրական գնահատականներից:
Թուրքիայի այս հավակնությունները և ակտիվությունը չի կարող հստակ գործողությունների չհանգեցնել՝ Ռուսաստանին ստիպելով վերանայել տարածաշրջանում իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Այստեղ Հայաստանը կարող էր էական դերակատարում ստանձնել՝ առաջ մղելով մեր պետական շահերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախ հստակ սահմանի առկա իրողությունների պայմաններում իր ազգային և պետական շահերը, տարածաշրջանում սկսի հանդես գալ որպես սույեկտ և լինի ընկալելի ու վսահելի խաղացող իր գործընկերների և առաջին հերթին դաշնակցի համար: Սակայն այսօր Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն չի հանդիսանում այդպիսին, այլև իր վերարտադրման նպատակով դիմում է այնպիսի գործողությունների, ինչպես օրինակ թուրք-ադրբեջանական ծրագրերի քողարկված առաջ մղումը, Արևմուտքին տարածաշրջան հրավիրելու փորձերը:
Ի տարբերություն Հայաստանի՝ Բաքուն, կարծես թե, արդեն փորձում է օգտվել ստեղծված հնարավորությունից: Ադրբեջանը Թուրքիայի հավակնությունների ակտիվացման ֆոնին հնարավորություն է ստանում ավելի ամուր և Ռուսաստանի համար հասկանալի դիրքերից դիմակայել օրինակ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին միանալու ռուսական կողմի հնարավոր ճնշումներին:
Միևնույն ժամանակ, այս քայլով Ալիևը առաջիկա բանակցությունների տրամաբանության ներքո փոխում է Շուշիի ստատուս քվոն: Քաղաքական կարգավորման գործընթացում, երբ խոսքը վերաբերվի նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիային, Շուշիի հարցն արդեն փորձելու է ներկայացվել ոչ միան Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա:
Այս իրավիճակը կարող է որոշակի փոփոխություն կրել հունիսի 20-ին Հայաստանում սպասվող ընտրությունների արդյունքներով: Ռուս-թուրքական նոր առևտրում Հայաստանի շահերն առաջ մղելու համար նոր իշխանությունը պետք է շտապողականություն ցուցաբերի և շատ արագ մտնի գործընթացների մեջ, հակառակ դեպքում արդեն իսկ ձևավորված կոնֆիգուրացիաների հետ բավականին բարդ է լինելու գործ ունենալը;
-
07:32
Երիտասարդական ԵԱ.Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 2,06 կմ/ժ