ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց թիվը 275 է:

«Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին »,-ասաց նա ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել: Նաիրի Սարգսյանը նաև պարզաբանեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, ում հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ էր հրապարակել, որում ներկայացված էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Երրորդ նախագահի գրասենյակն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհետ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր 321-ի անհետ կորածի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: