ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին

AP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:

Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում ստորագրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման համաձայնագրում կարող է խոսք լինել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իրականացվել յուրովի», - ասել է Էրդողանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
23.09.2021
17°  30° 
24.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: