ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Ամբողջությամբ ընդունում ենք ընտրությունների արդյունքները. ԵԽԽՎ առաքելության ղեկավար

Ընտրողներին տրվել է բավական մեծ ցանկ, հարգվել են հիմնարար ազատություններն ու իրավունքները և մրցակիցները կարողացել են ընտրարշավը կազմակերպել հավասար պայմաններում, Երևանում այսօր հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենը՝ ամփոփելով հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 

«Սական, բացասական վերաբերմունքը և անձնավորված բնույթն ընտրարշավի, առաջացրել է քաղաքական ծրագրերի վրա հիմնված բանավեճ։ Կանայք ակտիվ են եղել ընտրարշավի ամբողջ ընթացքում։ Բազմաթիվ տեղամասեր հասանելի չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար», - ասել է ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավարն՝ ավելացնելով, որ 11 փորձագետներից և 26 երկարաժամկետ դիտորդներից բաղկացած թիմը մի քանի շաբաթ աշխատել են երկրի ամբողջ տարածքում, փոխանցում է Aysor.am-ը:

ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսն էլ նշեց, որ չնայած դժվարություններին և բևեռացված քաղաքական միջավայրին՝ ընտրությունները կազմակերպվել են արդարացիորեն դրական, առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարության դրույթը։

«Մենք տեսել ենք, որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում, բայց սա որևէ կերպ հարցի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը, որն անհրաժեշտ է նման ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավարը։

Նա նշել է, որ ամբողջությամբ ընդունում են ընտրությունների արդյունքները։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.10.2021
17°  30° 
26.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: