ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Զուրաբիշվիլի

1tv.ge

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստան-Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում մեկ այլ հակամարտության` Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը շարունակեց իր ավանդույթները և կարողացավ միջնորդի դեր կատարել երկու երկրների միջև: Հուսով ենք, որ ներկայիս իրավիճակն էլ ավելի կբարելավվի, հատկապես ՀՀ արտահերթ ընտրություններից հետո:

2020 թվականի աշնանը, հակամարտության հենց սկզբից, Վրաստանը երկու երկրների իշխանություններին առաջարկեց այցելել Թբիլիսի և կողմերի միջև երկխոսության ֆորում անցկացնել, և մենք հուսով ենք, որ հետագայում ևս դրական դեր կխաղանք:

Կարևոր է, այդ թվում նաև Վրաստանի համար, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենան: Եթե ​​այս հակամարտությունը սրվեր, դա ևս մեկ ողբերգություն կլիներ: Մենք ցանկանում ենք ստեղծել երկխոսության և կայունության հարթակ: Սա Վրաստանին բնորոշ առանձնահատկությունն է, որը նպաստում է կրոնական դավանանքների և էթնիկական խմբերի գոյակցությանը: Վրաստանը գոյատևելու և զարգանալու այլ տարբերակ չունի», – ասել է Զուրաբիշվիլին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: