Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»
Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:
Շքանշանը շնորհվել է հայ-ֆրանսիական գործընկերության և կապերի ամրապնդման համար: Շքանշանի հիմնադիրը Շառլ դը Գոլն է:
«Ակբա բանկը հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման կարևորագույն օղակներից է՝ ի դեմս պարոն Անդրեասյանի, ում անձնական ներդրումը այս գործում նշանակալի է: Բացի տնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, բանկը մեծ աշխատանքներ է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտում՝ լինելով հայ–ֆրանսիական մշակութային կապերի զարգացման կարևոր խթան»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:
«Շքանշանը շնորհվել է ոչ թե Հակոբ Անդրեասյանին, այլ Ակբա բանկի տնօրենին, իսկ Ակբայի տնօրենի գործունեությունը պայմանավորված չէ մեկ անձով: Այս շքանշանի ստանալն ու նման պատվի արժանանալը բանկի 1500 աշխատակիցների և ֆինանսական խմբի մյուս անդամների՝ ԱԳԲԱ Լիզինգի և Ամունդի-ԱԿԲԱ-ի աշխատակիցների գործունության արդյունքն է, բոլորի ներդրման արդյունքը», - նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Արժանիքի ազգային շքանշան»-ով պարգևատրվել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են աշխարհում Ֆրանսիայի ազդեցության տարածմանը և բարեկամության ամրապնդմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 0,51 կմ/ժ