ՄԱԿ-ի հաշվարկներով տնտեսության վնասները 2021թ. տուրիզմի ոլորտի անկման պատճառով կարող են հասնել 2,4 տրլն-ի դոլարի

Տուրիզմի ոլորտի անկումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, կարող է հանգեցնել այն բանին, որ 2021թ. համաշխարհային ՀՆԱ-ն կունենա 1,7-ից մինչև 2,4 տրլն դոլարի վնաս։ Այսպիսի կանխատեսում է արված չորեքշաբթի Ժնևում հրապարակված ՄԱԿ Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈւՆԿՏԱԴ) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային տուրիզմի աշխուժացում սպասվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, սակայն, ՅՈւՆԿՏԱԴ զեկույցի համաձայն՝ 2021թ. դեռևս սպասվում են 1,7-ից մինչև 2,4 տրլն դոլարի կորուստներ 2019թ. համեմատ»,- փաստել են փորձագետները։
Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում տուրիզմի հատվածի վրա զանգվածային պատվաստման զգալի ազդեցությանը։ Պատվաստումների բարձր մակարդակ ունեցող պետություններում տնտեսության կորուստներն այնքան էլ մեծ չեն լինի, ինչպես այն պետություններում, որտեղ պատվաստումը դանդաղ է ընթանում կամ նոր է սկսվել։ «Ակնկալվում է, որ տուրիզմի հատվածն ավելի արագ կվերականգնվի պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը»,- նշում են փորձագետները։ Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով, այդ հատվածը կհասնի այն ցուցանիշներին, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակը, միայն 2023թ. կամ դրանից ուշ։ Ճյուղի զարգացման գլխավոր խոչընդոտները զեկույցում նշված են «ճամփորդությունների սահմանափակումները, վիրուսի տարածման դանդաղ զսպումը, ճանապարհորդների ցածր վստահությունը և սուղ տնտեսական միջավայրը»։ «Աշխարհը գլոբալ պատվաստման ջանքերի կարիք ունի, որը կպաշտպանի աշխատողներին, կհարթի բացասական սոցիալական հետևանքները, կհանգեցնի ռազմավարական որոշումների ընդունման տուրիզմի ոլորտում՝ հաշվի առնելով պոտենցիալ կառուցվածքային փոփոխությունները»,- ասել է ՅՈւՆԿՏԱԴ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իզաբել Դյուրանը։
2020թ. գլոբալ ՀՆԱ ուղղակի և անուղղակի կորուստները միջազգային տուրիզմի անկման հետևանքով կազմել են, ՅՈւՆԿՏԱԴ գնահատականներով, 2,4 տրլն դոլար։ 12 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը կրճատվել է 1 մլրդ-ով կամ 73 տոկոսով։ Ընդ որում՝ հատկապես խիստ տուժել են զարգացող երկրները, որտեղ զբոսաշրջիկների հոսքը, ըստ գնահատականների՝ կրճատվել է 60-80 տոկոսով։ Ամենամեծ կորուստները կրել են Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրները, ինչպես նաև Օկեանիան, Հյուսիսային Աֆրիկան և Հարավային Ասիան։ Միևնույն ժամանակ, տուրիզմի անկումն ամենից քիչն անդրադարձել է Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի և Կարիբյան ավազանի վրա։
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները նոր պատժամիջոցային փաթեթ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների թվում են ՌԴ Առաջին ալիքը, «Россия-1»...
- «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից...
- ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին և զրոյական աճ՝ 2023-ին Դա բացասաբար կանդրադառնա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- ասված...
- Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի,...
- G7-ը մերժել է գազի հետ կապված Պուտինի պահանջը Մեզ պառակտելու Պուտինի փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք այս մեծ միասնությունից և վճռականությունից, մենք...
-
20:04
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
-
20:02
Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղում գնդակոծությունից վնասվել է գրեթե 60 տուն
-
19:41
Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել ռուսական գազից
-
19:27
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
-
19:12
Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից
-
18:57
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
-
18:41
Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
-
18:32
Ռուսաստանը դրական պատասխան կտա, հենց որ Ուկրաինան վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ռուդենկո
-
18:13
Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ
-
18:00
Ճապոնիան Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կկենտրոնացնի 18000 ոստիկան
-
17:35
Ալեն Սիմոնյանը Իտալիայի պատվիրակությանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար
-
17:28
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
-
16:44
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
-
16:22
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսին Երևանում կանցկացվի
-
16:15
Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային
-
15:15
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
-
14:45
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
-
14:40
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում
-
14:34
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. Արմեն Գրիգորյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ