ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով ժողովուրդների միջև շփումները:

Գլոբալ մարտահրավերները, որոնց բախվեց աշխարհը, բացահայտեց մեր հասարակության բազմաթիվ՝ ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմերը, երկրների և ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կհաղթահարեն այն հսկայական մարտահրավերները, որոնց ներկայում առերեսվում ենք»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: