ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց Արցախի հայկական պետականությունը աշխարհաքաղաքական հաշմանդամի կվերածվի

Առանց Արցախի հայկական պետականությունը աշխարհաքաղաքական հաշմանդամի կվերածվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հինգ տարի անց խաղաղապահների դուրսբերման կամ դուրս չբերման վերաբերյալ տարբեր հայտարարություններին:

«Բնականաբար, եթե ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանա Լեռնային Ղարաբաղից, ապա Ղարաբաղն ապագա չի ունենա: Ադրբեջանի կազմում եւս այն ապագա չի կարող ունենալ: Եվ այն փաստը, որ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կփորձի հարցը ուժով լուծել, միանշանակ է:

Ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, իսկ մենք դեռեւս շատ հեռու ենք դրա կարգավորումից: Խաղաղապահների հարցը, ըստ էության, Ղարաբաղի լինել-չլինելու հարցն է: Այսօր մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղի սուբյեկտայնության պահպանումը, քանի որ նույնիսկ նման իրավիճակում Ղարաբաղը լուծում է մի շարք գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ: Եվ դա բոլորը գիտեն:

Հայկական պետականության համար շատ կարեւոր է ամեն կերպ աջակցել Ղարաբաղի սուբյեկտայնությանը եւ հասկանալ, որ առանց Արցախի հայկական պետականությունը կվերածվի աշխարհաքաղաքական հաշմանդամի, իսկ այնուհետեւ՝ ամբողջովին կկորցնի ոչ միայն իր սուբյեկտայնությունը, այլեւ, միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ​​պարզապես դադարի գոյություն ունենալ», - հայտարարել է Դավիթ Բաբայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: