ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

«Բաբաջանյանը Երևանում»․ 6 օր շարունակ

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:

Նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հուլիսի 3. ժամը 18:00 - 20:00 Կենտրոն վարչական շրջան  (Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք)

Հուլիսի 4. 21:00-23:00 Կենտրոն վարչական շրջան (Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք)

Հուլիսի 6.  21:00 - 23:00 Նոր Նորք վարչական շրջան (Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի)

Հուլիսի 7.  19:00 - 22:00 Շենգավիթ վարչական շրջան (Գարեգին Նժդեհի հրապարակ)

Հուլիսի 8. 19:00 - 22:00 Էրեբունի վարչական շրջան (Վարդավառի լճի հարակից տարածք)

Հուլիսի 9.  19:00 - 22:00 Աջափնյակ վարչական շրջան (Թումանյանի անվան զբոսայգի)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: