ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 129,86 դրամ ԱՐԾԱԹ - 369,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 277,1 դրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած աշխատանքային այցից: Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին հանդիպել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը»,-նշել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում անդրադարձել է կատարվել 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները:

Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.12.2021
17°  30° 
02.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: