ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

ՌԴ-ն չի կարծում՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կապված է ԼՂ կարգավորման հետ․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվական աջակցություն՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դելիմիտացիայի հարցով աշխատանքների սկսմանը՝ հետագայում դրա դեմարկացիայով՝ երկու երկրների միջև հակամարտությունը շուտափույթ լուծելու համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ, այլ ավելի շուտ դա սահմանի օրինական գրանցման բացակայության հետևանք է, փոխանցում է Panorama-ն։

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում իրավիճակը անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ և դա սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետևանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, խորացնում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը, սա իրոք այդպես է», - հավելել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: