ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական ընդդիմությունը սկսում է կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին հայտնել է «Լելո - գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Հայտնի է, որ այսօր լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ:  Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է:


«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը - խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», - ասել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:

Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Դրա պատճառը TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:

«Լելո - գործընկերություն Վրաստանի համար» խմբակցությունը խորհրդարան է եկել մեկ հարց քննարկելու համար. դա կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգի սկիզբն է: Մենք չենք պատրաստվում մասնակցել այլ հարցերի քննարկմանը », - ասել է խմբակցության ղեկավարը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Այս դեպքում նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին: Որպեսզի անվստահություն հայտնելու ընթացակարգն ավարտվի, խորհրդարանը պետք է իր վստահությունն արտահայտի նոր կառավարությանը: Ընդդիմությունն այս պահին ունի 66 պատգամավոր: Սա բավական է անվստահության կարգը սկսելու համար, բայց բավարար չէ նոր կառավարությանը հաստատելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: