ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Միշելը ԵՄ կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Շառլ Միշելն ասել է Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵՄ  բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված է մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

«Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու համար այս ամենը, երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը»,- եզրափակեց Միշելը:

Հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել էր, որ Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Այնուհետև նա հավելել էր, որ ընդհանուր առմամբ Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: