ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհներին ապահովել են քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ավարտել են մեծ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցների ավտոշարասյուները լեռնային ճանապարհների երկայնքով դեպի Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրները, փոխանցում է aysor.am-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին և տրանսպորտային միջոցները, շինանյութերով և սննդամթերքով պաշարներով վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորաններով՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի - Կարմիր շուկա և հակառակ ուղղությամբ:

Դիտորդական կետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաև ապահովել են մեքենաների անվտանգ տեղաշարժը:

Մարտունի շրջանի հեռավոր գյուղերում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական խմբերի կողմից տարածքի ականազերծումից հետո աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և բնակչության համար բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք, ստուգվել են Մարտունի շրջանի 3 շենք:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ օբյեկտ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համաձայն:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: