ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Լավրով

Фото: Пресс-служба МИД РФ / ТАСС

Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է RT-ն:

«Փորձում  են անկայունության գոտի ստեղծել մեր շուրջը` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կամ դու Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի Դաշնության հետ: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման գործում»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:

Նրա խոսքով՝ նման գիծն «առավել ցայտուն կերպով դրսևորվեց Ուկրաինայում», «գունավոր հեղափոխությունների» մեթոդները ցնակացել են «փորձարկել» Բելառուսում նաև վերջին ամիսներին:

Բացի այդ, «ամերիկացիներն ու եվրոպացիները» սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար՝ «ընտրարշավի ընթացքում չխուսափելով բացահայտ քարոզչությունից»,-ավելացրել է Լավրովը:

«Նույնպես էլ հիմա մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում ՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաև նշել է, որ արևմտյան քաղտեխնոլոգները չեն թաքցնում իրենց նպատակը՝  խաթարել Ռուսաստանում ներքին կայունությունը Պետդումայի ընտրությունների նախաշեմին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: