ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն՝ ընդդեմ Հայաստանի

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից», փոխանցում է Ermenihaber-ը: 

Հռչակագրում նշվել, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:

Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանի նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաև  լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: