ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունն ու հանդարտությունը. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս

Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներին: Այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը հրամայական է: Բոլորիս ձգտումն է մեր Հայրենիքի առաջընթացն ու անվտանգությունը, խաղաղ, բարեկեցիկ կյանքը, որը մեծապես կախված է օրենսդիր մարմնի ու ձևավորվող կառավարության գործունությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ արդարությունն ու օրինականությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարգավաճման:

Կաթողիկոսի խոսքով, երկրում տիրող ծանր վիճակում, տարածաշրջանում առկա բարդ հանգամանքում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունն ու հանդարտությունը, հուզումների ու լարվածության թոթափումը:

«Ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Այս խորհրդարանից, կառավարման համակարգից պետք է սերմանվեն սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը: Խորհրդարանի գործունեության ընթացքում հնչող քննադատությունը թող լինեն միայն կառուցելու, սխալները շտկելու նպատակով: Քաղաքական տեսակետների ու բազմակարծության հետ մեկտեղ՝ մեր Հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ձգտումով աշխատեք համախմբված, մեր պետության անսասանության ներքին ու արտաքին մարտահրավների հաղթահարման, արտագաղթի կանխման, Սփյուռքի հետ կապերն ու գործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը հոգևոր, ազգային արժեքների նկատմամբ»,- նշեց Կաթողիկոսը: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովի առաքելությունը պետք է արգասավորվի ցանկալի արդյունքներով՝ հանուն Հայրենիքի առաջընթացի, ժողովրդի խաղաղ ու ապահով, արժանապատիվ կյանքի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: