ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Ռուս խաղաղապահներն ավելի քան 1000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 1000 ուխավորի և տեղի բնակիչների անվտանգությունը Արցախի Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ խաղաղապահների առաջադրանքն է ապահովել անվտանգությունն ու ուղեկցել ուխտավորներին դեպի Ամարաս վանական համալիր: Սրբավայրը գտնվում է շփման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով պահանջվում է մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում խաղաղապահ զորակամզի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, փոխանցում է Tert.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: