ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանի առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում. ՌԴ դեսպան

© Sputnik / Aram Nersesyan

Գործնական աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Հանրային հեռուստաընկերության» եթերում, փոխանցում է Aysor.am-ը։

«Այդ գաղափարը Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված՝ ի հավելումն, այսպես ասենք, ծառայության այն վայրերի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Այժմ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին տեղակայենք այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում», - ասել է Կոպիրկինը։   

«Ինչ վերաբերվում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։ Մենք հասկանում ենք խնդրի կարևորությունն՝ ամբողջությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում հավելյալ քննարկման կարիք ունի։ Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք», - հայտարարել է ՌԴ դեսպանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: