ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

Օգոստոսի 6-ին խորհրդարանը շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

Հիշեցնենք, որ նախորդ օրն ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար երրորդ անգամ առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 103-ը, անվավեր է համարվել 2 քվեաթերթիկ: Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր:  Այսպիսով, Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին. «Դուք մեզ տվել եք մանդատ, եւ մենք պարտավոր ենք Ազգային ժողովում լիարժեք ներկայացնել ձեզ»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկրում կան բազմաթիվ խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: 

ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: