ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն և Մոսկվան շարունակում են համաձայնեցնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը․ Ադրբեջանի նախագահի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ` կապված Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է Panorama.am:

Ըստ Հաջիևի, Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

Հաջիևն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խաղաղապահ ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»:

«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում», - հայտարարել է Հաջիևը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: