ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել (տեսանյութ)

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ, գրում է Ermenihaber.am-ը։

Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։ Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել։

Նախորդ տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով պատարագը եղել էր ոչ մարդաշատ։ Այս տարի պատարագի արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն Վարդապետ Թաթուլ Անուշյանը։

Նշենք, որ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերին՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում։

Թուրք-քրդական զինված բախումների պատճառով Թուրքիայի իշխանությունները միայն 2015-2017թթ․ չէին արտոնել պատարագների անցկացումը։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել է պատարագի մատուցումը Սուրբ Խաչում 2018-ից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: