ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Իրանի ԱԳՆ արձագանքը Սյունիքում իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված իրավիճակին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Իրանի համար, որն արտահայտվում է որպես նախագահ Իբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար` բոլոր հարևանների մասնակցությամբ: Մասնավորապես, օրակարգում են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է Խատիբզադեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, հայտնի էր դարձել, որ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատար մեքենաները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար, ինչպես նաև 50 000 դրամ են պահանջում, որպեսզի վարորդներին թույլ տան անցնել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: