ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ստուգել են երեք հայկական մեքենա. Գորիսի փոխքաղաքապետ

Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահներն ու ոստիկանները երեկ կանգնեցրել և ստուգել են երեք հայկական մեքենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Թե քանի տոկոսով հավաստի տեղեկատվություն է սա, մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ պատճառաբանելով, որ անձամբ տեղում չի եղել, իրեն միայն խոսակցություններ են հասել։

Այսօր նմանօրինակ միջադեպի մասին նոր տեղեկություններ Կարո Քոչարյանը չուներ։

«Իմ մտավախությունը կարծես հաստատվում է (նկատի ունի  Aysor.am-ի հետ նախորդ զրույցում հայտած իր այն միտքը, որ ադրբեջանցիները, հնարավոր է, առաջիկայում սկսեն ստուգել նաև հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները)»,- ասել է Գորիսի փոխքաղաքապետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: