Ադրբեջանն օգտագործելով մեր իշխանության թուլությունը՝ փորձում է առանց խոսքի իրականացնել սահմանազատման/սահմանագծման աշխատանքներ. Վանեցյան
«Դրանք ուղղակի հեքիաթներ են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է Panorama.am-ը:
«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժն այն հատվածից, որտեղ այսօր ադրբեջանցիները կանգնած են, առնվազն 67-70 կմ հեռու է եղել։ Հետո ասացին, թե բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք դա», - ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց, որ սահմանազատման/սահմանագծման համար միջպետական կառավարաման հանձնաժողով պետք է ստեղծվի, բայց Ադրբեջանի հետ Հայաստանն ունի թշնամական հարաբերությունները։
«Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը, իրենց «առավելությունները», փորձում է առանց խոսքի իրականացնել այդ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,- նշեց նա։
Հարցին, թե ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Մենք կանգնած ենք ոտքի, մենք էլի ենք պահանջում իշխանափոխություն, ի՞նչ է փոխվել։ Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, նոր մանդատ է տվել և լեգիտիմացնում է ամեն ինչ։ Բայց այդպես չէ։ Ես շփվում եմ շատ քաղաքացիների հետ, ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ արտագաղթելու հնարավորություն ունի, գնալու է, մյուս հատվածն էլ Նիկոլ Փաշինյանին համարում է իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ ցանկածած քննադատություն համարում է, թե անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է կռվել։ Շատ բարդ է։
Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում են երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 2,06 կմ/ժ