ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը

Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը: Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները և ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից, հաղորդում է News.am:

Զախարովայի խոսքով, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են և Բաքվին, և Երևանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձևավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: