ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են COVID-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստություն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված COVID 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: