Չնայած ԼՂ-ում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել տևական խաղաղության երաշխավորման համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր առաջին ուղերձում խոսել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների վերաբերյալ, հորդորել է ԵԱՀԿ-ում ավելի սերտ համագործակցություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ից, փոխանցում է Panorama.am-ը։
Սեդերֆելտը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, շեշտել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար:
«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին», - ասել է Սեդերֆելտը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ վերջին զարգացումները, ինչպիսիք են ռուսական Գուկովո և Դոնեցկ անցակետերում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարված փակումը և 2021 թվականի ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման հանդիպումը չեղյալ հայտարարելու անմիջական վտանգը մտահոգիչ են: Ընդգծելով վստահության ամրապնդման մեխանիզմների ամրապնդման և քաղաքացիական հասարակության ներդրումը երաշխավորելու անհրաժեշտությունը`Սեդերֆելտը կարևորել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը՝ որպես ավելի մեծ համագործակցության հույսի և ողջունել «Կանանց, խաղաղության և անվտանգության» օրակարգը, որը 2021 թվականին Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունն էր:
Նա ընդգծել է անհրաժեշտությունը, որ դիտորդները կարողանան անարգել աշխատել և ներկա գտնվեն Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև սահմանի ողջ երկայնքով: Նա կրկնել է ԵԱՀԿ ԽՎ-ի բազմիցս դատապարտումը Ուկրաինայի տարածքի օկուպացիայի վերաբերյալ և մտահոգություն հայտնել Ուկրաինայում և նրա շրջակայքում վերջին ռազմական կուտակումների կապակցությամբ:
«Աֆղանստանում՝ մեկ ամիս առաջ Քաբուլի անկումից ի վեր, աճում են մտահոգությունները Կենտրոնական Ասիայում և դրա սահմաններից դուրս անվտանգության արտահոսքի վերաբերյալ: Մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք վերաբերվում Աֆղանստանի հետ Գործընկերությանը ապագայում»,-ասել է Սեդերֆելտը։
Վրաստանի թեմայով Սեդերֆելտն ափսոսանք է հայտնել, որ 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից 13 տարի անց էական առաջընթաց չի գրանցվել հրադադարի ռեժիմի վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ապահովել դրա կիրառումը տառով և ոգով, մասնավորապես՝ մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելով», - ասել է Սեդերֆելտը:
Մոլդովայի վերաբերյալ Սեդերֆելտը հույս է հայտնել, որ վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների կողմից տրված հստակ մանդատը կբացահայտի առաջընթացը Մերձդնեստրի կարգավորման գործընթացում:
«Ես բոլոր դերակատարներին կխրախուսեի աջակցել ԵԱՀԿ նախագահի ջանքերին՝ առաջիկա ամիսներին 5+2 հանդիպում գումարելու համար», - ասել է նա:
Կլիմայի փոփոխության նկատմամբ աճող մտահոգությամբ՝ նա նաև նշել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթությունում համագործակցության բարձր մակարդակը։
Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին, թեև նախկինում Խորհրդարանական վեհաժողովի հետ փոխանակումները որոշակի դրական արդյունքներ տվել են, նա ափսոսանք է հայտնել, որ Մինսկի իշխանությունները չեն ընդունել ներառական երկխոսությունը հեշտացնելու առաջարկները: Սեդերֆելտը նաև մտահոգություն է հայտնել, որ միգրանտներն օգտագործվում են Բելառուսի և Եվրամիության սահմանին ճգնաժամ ստեղծելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ