«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը»․ Մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր
Ազատության հրապարակից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մոմերով երթ իրականացրին դեպի Եռաբլուր՝ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ ի հիշատակ զոված զինծառայողների, հայտնում է Panorama.am-ը:
Զոհված զինծառայողի մայր, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի համոզմամբ՝ չունենք անկախություն և տոնելու տրամադրություն։
«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեցին, որ իրենք են այս երկրի տերերը։ Ինձ համար միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը»,- ասել է Տոնոյանը։
Նա նշել է, որ մի քանի մայրերով ցանկություն են հայտնել գնալ Եռաբլուր և ուղղակի լինել իրենց զավակների հետ։
«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը և մի օր վերադարձնելու ենք հայոց անկախությունը։ Այսօր ինքնախաբեությամբ տառապելը նվազագույնը ծիծաղելի է, քանի որ տեսնում ենք ամեն օր մեր անկախությունը գրավված է։ Գրավված է սահմանային բլուրների վրա, մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են և խեղճացած հայոց դրոշն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին ընդունի և հանդիպի իր հետ, որը երբևէ չէր եղել,ինչը շատ վիրավորական է։ Այսօր տեսնում ենք, որ զավակներին առևանգում են և մենք ոչինչ չենք կարողանում անել, անգամ միջնորդությունը ռուսական կողմն է անում։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որոնք փաստում են, որ այսօր չունենք անկախություն»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը՝ 20․00 Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Անկախության 30-ին նվիրված Փաշինյանի խոսքով ՝ «գունագեղ միջոցառումը», որի անցկացմանն օրեր շարունակ դեմ էին արտահայտվում զոհված զինծառայողների ծնողները։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 2,57 կմ/ժ