ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական մեքենաները Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածն անցնում են ՀՀ ԱԱԾ-ի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Հայկական համարանիշերով մարդատար և բեռնատար մեքենաները Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածն անցնում են ՀՀ ԱԱԾ-ի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն այդ գործելաոճն առավել ճիշտ և անվտանգ է համարում։

«Մարդիկ մի փոքր դժգոհում են, որ չեն կարող մեր տարածքով ազատ անցուդարձ անել, բայց ապահովության համար ճիշտ է մի քանի ավտոմեքենայից շարասյուն կազմել և ուղեկցել նրանց։ Մի քանի րոպե կանգնում են, որոշ քանակությամբ ավտոմեքենաներ են հավաքվում, ապա հայկական և ռուսական ուժերի ուղեկցությամբ շարժվոմ։ Սա արվում է մարդկանց ապահովության համար, որ վաղը-մյուս օրը մեկը նորից չշեղվի և չհայտնվի ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում», - ասել է Կարո Քոչարյանը։

Գորիսի փոխքաղաքապետը միաժամանակ տեղեկացրել է, որ վերջին օրերին ճանապարհին իրավիճակը հանդարտ է, հակառակորդը նոր սադրանքների չի դիմել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: