ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

ԱԺ-ն ընդունել է համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովը 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, փոխանցում է Panorama.am-ը: 

Հիշեցնենք, որ նախագծով Հայաստանի 441 համայնք առաջարկվում էր միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ։

ԱԺ-ն ընդունել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ քվեարկություններին մասնակցեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ քննարկումից առաջ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին  նիստերի դահլիճը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: